00:00:00

Նավթի համաշխարհային գները շաբաթվա վերջին կրկին սկսել են աճել

03:52, 14 հուլիս 2018 Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աշխատանքային շաբաթվա վերջին օրը աճ են գրանցել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են հուլիսի 13-ին առևտրային բորսաներում գրանցված աճուրդի տվյալները: Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում աճել է 1,3% տոկոսով՝ կազմելով 75.42 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Միևնույն ժամանակ WTI տեխասյան ապրանքանիշի նավթի գները օգոստոսյան մատակարարումների համար NYMEX նյույորքյան առևտրային բորսայի էլեկտրոնային աճուրդում բարձրացել են 0.04 տոկոսով՝ կազմելով 71 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Հիշեցնենք, որ այս շաբաթ նավթի գները ռեկորդային տեմպերով նվազել էին: Սև ոսկու գնանկման համար պատճառ էր հանդիսացել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի հերթական փուլը, Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները և իրանական նավթի մասին Վաշինգտոնի հայտարարությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր