00:00:00

Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի միայն ԽՍՀՄ-ի վերականգնվելու դեպքում. Ժիրինովսկի

23:49, 13 հուլիս 2018 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի միայն ԽՍՀՄ-ի վերականգնվելու դեպքում: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ խոսելով Ադրբեջան ՌԴ պետդումայի պատգամավորների և ռուս փորձագետների կատարած այցի մասին: «Մենք Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում արդեն երկար տարիներ կրկնում ենք մեր բաղադրատոմսը: Ողջ հետխորհրդային տարածքում բազմաթիվ միջէթնիկ, տարածքային հակամարտություններ կան ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հարավային Օսիայում, Աբխազիայում, Արևելյան Ուկրաինայում, Ղրիմում, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև և այլ օջախներում»,- ասել է Ժիրինովսկին՝ նշելով, որ դրանք բոլորն ազգային շրջաններ ստեղծելու և արհեստական սահմաններ գծելու խորհրդային իշխանությունների սխալ որոշումների հետևանք են:
«Իրավիճակը հնարավոր է ուղղել միայն ուղղելով սկզբնական սխալը, այդ պատճառով նախկին ԽՍՀՄ-ի տարածքում խաղաղություն կհաստատվի միայն միասնական երկրի վերամիավորման դեպքում, որպեսզի բոլոր ժողովուրդներն իրենց զգան ինչպես տանը մեկ մեծ տարածքում և անհրաժեշտություն չլինի սահմաններ բաժանել»,- նշել է նա:
Ժիրինովսկին հավելել է, որ միավորվել հնարավոր է միայն կամովին և վաղ թե ուշ դա տեղի կունենա: Իսկ մինչ այդ Ռուսաստանը ստիպված է պահպանել շահերի հավասարակշռությունը թույլ չտալու համար, որ այս կամ այն սառած հակամարտությունը բռնկվի: Նա հավելել է նաև, որ Ռուսաստանը չի կարող միանշանակ դիրքորոշում ունենալ կողմերից մեկի օգտին: «Մեր շահերը ենթադրում են աշխատանքային հարաբերություններ պահպանել բոլորի հետ, որովհետև մեզ ձեռնտու չեն մեր սահմանների մոտ ճգնաժամային իրավիճակները»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր