00:00:00

Խորվաթիայի կառավարության անդամները նիստին ներկայացել են ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկներով

20:18, 12 հուլիս 2018 Աշխարհ

Խորվաթական կառավարության անդամները հուլիսի 12-ին իրենց երկրի ազգային հավաքականի հաղթանակից հետո նիստին ներկայացել են հավաքականի մարզաշապիկներով, գրում է Fontanka-ն: Փոքր երկրի համար հավաքականի՝ եզրափակչում հայտնվելը պատմական մասշտաբի իրադարձություն է, եւ գործադիր իշխանության ղեկավարությունը  որոշել է անմասնակից չլինել ազգային տոնին եւ հրճվանքին: Հունիսի 12-ին խորվաթները 2: 1 հաշվով  հաղթեցին Անգլիայի ազգային հավաքականին: Այժմ Խորվաթիայի ազգային հավաքականն Աշխարհի գավաթի համար Մոսկվայում հուլիսի 15-ին կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր