00:00:00

Էրդողանը Բաքվում խոսել է Արցախի և Նախիջևանի մասին

21:51, 11 հուլիս 2018 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ օր հետո՝ հուլիսի 10-ին առաջին պաշտոնական այցն է կատարել Ադրբեջան: Բաքվում Էրդողանն այցելել է Հեյդար Ալիևի շիրմին, Բաքվի Շեհիդների պուրակ: Պաշտոնական արարողակարգից հետո Էրդողանն առանձնազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է Արցախին և Նախիջևանին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղ-Նախիջևան հարցի» հանգուցալուծման գործում արել են հնարավոր ամեն բան և հետագայում ևս այս հարցում նույն վճռականությամբ են շարժվելու: Թուրքիա-Նախիջևան ավտոճանապարհային խնդիրների մասին խոսելիս Թուրքիայի նախագահը հայտնել է, որ դրանք հաղթահարված են, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են երկաթգիծ կառուցել: Նշվել է, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Նախիջևանի բնակչությանն առողջապահության, կրթության հարցերում՝ նշելով, որ նախիջևանցիներն այդ ամենից կարող են օգտվել Թուրքիայի սահմանակից շրջանների համապատասխան հաստատություններում:
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր