00:00:00

Աշխարհի առաջնություն․ Ֆրանսիան եզրափակչում է․ ով կդառնա մրցակիցը

14:00, 11 հուլիս 2018 Սպորտ

Նախօրեին Ռուսաստանում տեղի ունեցավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչ խաղը։ Ֆրանսիան եւ Բելգիան մրցում էին՝ եզրափակչի ուղեգրի համար։ Թեեւ բելգիացիները բավական գեղեցիկ խաղ էին ցույց տալիս, հաղթեց Ֆրանսիան՝ 1։0 հաշվով։ Խաղի 5-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սամուել Յումտիտին։ Նշենք նաեւ, որ առաջնության սկզբից Ֆրանսիան վստահ խաղ է ցուցադրում եւ համարվում է չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկը։ Այսօր պարզ կդառնա, թե ով է լինելու Ֆրանսիայի մրցակիցը եզրափակչում։ Երկրորդ կիսազերափակչում այսօր կհանդիպեն Անգլիայի եւ Խորվաթիայի հավաքականները։ Խորվաթները դարձան այս առաջնության իսկական բացահայտումը։ Առաջնության մեկնարկից նրանք վստահ ու գեղեցիկ խաղ են ցույց տալիս։ Սակայն չնայած դրան՝ Անգլիան համարվում է առաջնության հաղթողի հավակնորդներից մեկը եւ եզրափակիչ դուրս գալու նրա շանսերն առավել բարձր են գնահատվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր