00:00:00

Դռնփակը թաքունը չի․ Շարմազանովը հիշեց Սահակյանին

21:30, 06 մարտ 2018

Ամիսներ շարունակ մեր գործընկերները խոսում են վարչապետական կամ սուպերվարչապետական համակարգի մասին, իսկ աշխարհում նման բան գոյություն չունի, ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Գոյություն ունի խորհրդարանական համակարգ, և յուրաքանչյուր խորհրդարանական համակարգը որդեգրած երկրում առաջին ջութակը ոչ խորհրդարանի նախագահն է, ոչ էլ փոխնախագահը, ոչ էլ ֆրակցիայի ղեկավարները, առավել ևս ոչ էլ ընդդիմությունը: Բոլոր խորհրդարանական կառավարման երկրներում առաջին ջութակը կառավարման ղեկավարն է», - նշեց նա։ Անդրադառնալով կառավարության կառուցվածքում առաջարկվող այն փոփոխություններին, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պիտի ենթարկվեն վարչապետին, Շարմազանովն ասաց, որ այլ կարծիք լինել չի կարող։ «Բա էլ ում պիտի ենթարկվեն: Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե մեր անձնական ցանկություններով, այլ՝ պետական շահով։ Տեսանելի ապագայում ուժային ու անվտանգության կառույցները պետք է լինեն բացառապես կառավարության ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո: Երբ մենք ասում ենք խորհրդարանական վերահսկողություն, ինչի՞ մենք չունենք վերահսկողական լծակներ, վարչապետն օդի՞ց է ընտրվելու, մենք ենք ընտրելու», -  նշեց նա։ Շարմազանովն անդրադարձավ նաև կառավարության դռնփակ նիստերի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին՝ նշելով. «Ինչպես կասեր մեր սիրելի Գալուստ Գրիգորիչը, դռնփակը թաքունը չի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր