00:00:00

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ

22:58, 09 հուլիս 2018

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացման և պաշտպանության հարցերում միջգերատեսչական համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում Մասիս Մայիլյանը և Արտակ Զեյնալյանը անդրադարձ են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացիկ գործերին։

Արցախի ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախարարները նաև մտքեր են փոխանակել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններում իրավապայմանագրային բազայի զարգացման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր