00:00:00

Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանի մասին. Ինչպես է եղել

22:31, 09 հուլիս 2018

«Ես ԱԱԾ առաջ խնդիր չեմ դնում, որ՝ գնացեք, խոշոր բացահայտում արեք: Ես ասել եմ, որ պետք է լինի օրինականություն»: Այս մաիսն, այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հարցին ի պատասխան վարչապետն անդրադարձել է Սերժ Սարգսյանի եղբայրներին առնչվող ԱԱԾ բացահայտումներին:
«Կոնկրետ դեպքը` կապված Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի հետ, ինչպե՞ս է եղել: Մարդկանց թվում է, թե կառավարությունում ասում են՝ այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին, և գնում են բերման ենթարկելու: Եղել է քաղաքացի, ով եկել դիմում է գրել ինձ, որ՝ ինձ պրոբլեմի առաջ են կանգնեցրել, իմ ձեռքից այդ նկարները խլել են: Ես դիմումը մակագրել եմ Ազգային անվտանգության ծառայությանը, ԱԱԾ-ն հրավիրել է քաղաքացուն, նա բացատրություն է տվել, հաղորդում է տվել հանցագործության մասին, և գործին ընթացք է տրվել»,- նշեց նա: Փաշինյանն անդրադարավ նաև հանրության արձագանքներին՝ թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն տանում, հետո ազատ արձակում, օրինակ, Ալեքսանդր Սարգսյանին: «Հետո ասում են՝ վայ, բերման ենթարկեցին, ազատ արձակեցին: Դա պետք է վստահություն ներշնչի, ոչ թե հակառակը, որ եթե կոնկրետ գործով կան կոնկրետ ապացույցներ, դա իրացվում է, եթե չկան, չի իրացվում: Այսինքն՝ մարդկանց ձերբակալելը ինքնանպատա՞կ է: Կոնկրետ երկու շատ հիմնավոր պարագայով բերման են ենթարկվել, երբ ստուգվել են փաստերը և այդ պահին ձերբակալելու կամ որևէ այլ կարգավիճակ տալու որոշում կայացնելու օրինական հիմք չի եղել… Ես էլի եմ ասում, որևէ մեկը չմտածի, որ ես զանգում ու ասում եմ՝ այսինչին ձերբակալել, այսինչին բաց թողնել, մյուսին հետապնդել: Ես մի խնդիր եմ դնում՝ բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոս օրինական: Մենք չենք ասում՝ ում բերման ենթարկեն և ում ազատ արձակեն, օրենքն է ասում: Կարող է մի մարդու 10 անգամ բերման ենթարկեն ու ազատ արձակեն, և կարող է մի մարդու մեկ անգամ բերման ենթարկեն և բաց չթողնեն»,- հավելեց Փաշինյանը: Հարցին, թե հնարավո՞ր է ԱԱԾ խուզարկություններն ու բացահայտումները հասնեն Սերժ Սարգսյանի բնակարան, վարչապետը պատասխանեց. «Եթե ցանկացած հետաքննություն հասնի Սերժ Սարգսյանին, կհասնի: Եթե պետք լինի տուն կհասնի, ամեն տեղ էլ կհասնի, բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ փաստերը, օպերատիվ տեղեկություններն են որոշում: Այսինքն՝ ես ձեզ կարող եմ երաշխավորել, որ ոչ մի անձեռնմխելի մարդ ՀՀ-ում չկա: Իսկ նրանք, ովքեր անձեռնմեխլի են օրենքով, նրանց անձեռնմխելիությունը հաղթահարելու եղանակները նույնպես օրենքով մշակված են: Եվ մենք այդպիսի մեկ դեպք արդեն տեսել ենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր