00:00:00

Եթե ԵԿՄ-ն վերափոխվի, ՊՆ-ն կշարունակի աջակցել նրանց. Դավիթ Տոնոյան

22:11, 09 հուլիս 2018

Երկրապահ կամավորների միությունը կարեւոր գործառույթ է իրականացնում բանակ-հասարակություն կապի ապահովման համատեքստում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Եթե ԵԿՄ-ն կարողանա վերափոխվելու էլ ավելի մասնագիտացված կարողանա աջակցել ՊՆ-ին բանակ-հասարակություն կապի ամրապնդման, նախազորակոչային պատրաստության առումով, մենք օրենքի սահմաններում աջակցելու ենք նրանց»,- շեշտեց նա՝ պատասխանելով ԵԿՄ–ի հետ հետագա համագործակցության, ՊՆ-ի կողմից նրանց հնարավոր աջակցության մասին։ Հարցին, արդյոք նորից հատկացումներ արվելու են ԵԿՄ–ին նախարարությունից, Տոնոյանը նշեց, որ սպասում են քրեական գործի նախաքննության ավարտին, որ ՊՆ կարողանա որոշումներ կայացնել հատկացումների մասով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր