00:00:00

ՀՀ եւ Արցախի ներքին վիճակներն են ստիմուլ տալիս Ադրբեջանին, որ նա որոշակի խնդիրներ հարուցի սահմաններին. Իսագուլյան

21:26, 09 հուլիս 2018

Արցախի Հանրապետությունը միշտ էլ եղել է բանակցությունների մեջ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական  Գառնիկ Իսագուլյանը։ «Որեւէ ժամանակ Արցախը բանակցությունների սեղանից չի բացակայել։ Խոսքը ամենեւին Հայաստան–Ադրբեջան ղեկավարների մակարդակով հանդիպումների մասին չէ։  Հայաստանը հայտարարել է, որ ինքն Արցախի կողքին է,  բայց ոչ՝ Արցախի փոխարեն։  Համանախագահները միշտ այցելել են Երեւան, Բաքու, Ստեփանակերտ, այսինքն՝ Ստեփանակերտի տեսակետը միշտ հնչել է, եւ միշտ ՀՀ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն Արցախի փոխարեն չի բանակցում։ Պարզապես Քոչարյանն ու Սարգսյանը, լինելով Արցախից, իրենց վրա վերցրել են պարտավորությունը բանակցություններում զուգահեռաբար ներկայացնել Արցախի Հանրապետությունը»,–շեշտեց նա։ Իսագուլյանի կարծիքով, Փաշինյանի հայտարարությունը, որ իրեն իրավունք չի վերապահում բանակցել Արցախի անունից, շատ կարեւոր էր։ Նրա համոզմամբ՝ այն մտահոգությունները, թե այս դիրքորոշումը ուժային կենտրոնները կարող են ճիշտ չհասկանալ, իրականությանը չեն համապատասխանում. «Ես կարծում եմ, որ շատ լավ կհասկանան։ Այդ հայտարարությունը չէր նշանակում, որ ՀՀ վարչապետը մերժում է Ադրբեջանի հետ հանդիպումները»։ Խոսելով կուտակումների մասին, նա շեշտեց, որ վտանգը միշտ առկա է։ «ՀՀ եւ Արցախի ներքին վիճակներն են ստիմուլ տալիս Ադրբեջանին, որ նա որոշակի խնդիրներ հարուցի սահմաններին»,–եզրափակեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր