00:00:00

Եթե ամենաշատ օգուտը կարողանամ առաջնագծում տալ, միանշանակ կմեկնեմ առաջնագիծ. Աշոտ Փաշինյան

18:41, 09 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը բանակ է զորակոչվում շատ լավ, բարձր տրամադրությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազույցում Աշոտ Փաշինյանը նշեց, որ այսօր բանակ մեկնող բոլոր նորակոչիկների տրամադրությունը բարձր է: «Դիմում եմ գրել Արցախում ծառայելու համար, իսկ ավելի շուտ՝ որտեղ ավելի շատ օգուտ կկարողանամ տալ, այնտեղ էլ կլինեմ: Եթե ամենաշատ օգուտ կարողանամ առաջնագծում տալ, միանշանակ կմեկնեմ առաջնագիծ»-ասաց նա: Վարչապետ Փաշինյանից Աշոտն առավոտյան խորհուրդներ ստացել է, սակայն չբարձրաձայնեց, նշեց, որ անձնական են: Աշոտ Փաշինյանը ընդգծեց, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար: «Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա նրան չպետք է թույլ տա»,-հավելեց Աշոտ Փաշինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հուլիսի 9-ին մեկնում է զինվորական ծառայության. նա այս պահին հավաքակայանում է: Նրան ուղեկցում է մայրը՝ Աննա Հակոբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր