00:00:00

Աշխարհի առաջնություն․ մնացին եվրոպական հավաքականներ․ ինչ անակնկալներ կլինեն այսօր

15:07, 07 հուլիս 2018 Սպորտ

Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում իրար հետեւից անակնկալներ են գրանցվում։ 1/4-րդ եզրափակչի առաջին օրը եւս բացառություն չեղավ։ Նախ հանդիպեցին Ֆրանսիայի եւ Ուրուգվայի հավաքականները։ Ֆրանսիացիները 2։0 հաշվով հաղթանակ տարան՝ անցնելով կիսաեզրափակիչ։ Օրվա երկրորդ խաղում իսկական անակնկալ գրանցվեց։ Բրազիլիա-Բելգիա խաղում բրազիլացիներն անակնկալ պարտություն կրեցին 1։2 հաշվով եւ դուրս մնացին հետագա պայքարից։ Իսկ Բելգիան կիսաեզրափակչում կհանդիպի Ֆրանսիայի հավաքականին։ 1/4-րդ եզրափակչում այսօր կհանդիպեն Ռուսաստանն ու Խորվաթիան, Անգլիան եւ Շվեդիան։ Այս առաջնության իսկական անակնկալ են ռուսները, ովքեր նախորդ փուլում պայքարից դուրս թողեցին Իսպանիայի հավաքականին։ Խորվաթիան էլ հրաշալի է հանդես գալիս եւ այս խաղի ֆավորիտն է համարվում։ Անգլիա-Շվեդիա հանդիպումը ակնկալվում է, որ բավական բարդ կանցնի։ Թեեւ ֆավորիտներն անգլիացիներն են, սակայն վերջին խաղում նրանք բավական դժվար հաղթանակ տարան։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր