Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում մեկնարկում են քառորդ եզրափակիչի խաղերը:
Կիսաեզրափակիչի առաջին ուղեգրի համար կպայքարեն Ֆրանսիա-Ուրուգվայ զույգի անդամները: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին Երևանի ժամանակով 18:00-ին Նիժնի Նովգորոդի համանուն մարզադաշտում:
Նույն օրը երեկոյան 22:00-ին Բելգիայի հավաքականը Կազանում կմրցի Բրազիլիայի ընտրանու հետ: