00:00:00

Մարադոնան ներողություն է խնդրել ՖԻՖԱ-ից

03:37, 06 հուլիս 2018 Սպորտ

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որը քննադատել էր աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Կոլումբիա - Անգլիա հանդիպման ամերիկացի մրցավար Մարկ Գեյգերին, ներողություն է խնդրել ՖԻՖԱ-ից և կառույցի ղեկավար Ջանի Ինֆանտինոյից։ «Ասածներս տեղին չէին։ Ներողություն եմ խնդրում ՖԻՖԱ-ից և Ինֆանտինոյից։ Ինչպիսին էլ լինեն իմ մտքերը, ես հարգում մրցավարի բարդ աշխատանքը»,- Ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է Մարադոնան։ Հիշեցնենք, որ Կոլումբիա - Անգլիա հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով Անգլիան հաղթեց 4:3 հաշվով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր