00:00:00

Աշխարհի առաջնություն․ լավագույն ռմբարկուն՝ 1/4-րդ եզրափակչից առաջ

20:57, 05 հուլիս 2018 Սպորտ

Վաղը Ռուսաստանում կմեկնարկեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/4-րդ եզրափակիչ խաղերը։ Հիշեցնենք, որ կմրցեն Ուրուգվայն ու Ֆրանսիան, Բրազիլիան եւ Բելգիան, Շվեդիան եւ Անգլիան, Ռուսաստանն ու Խորվաթիան։ Ահա թե ով է առաջնության լավագույն ռմբարկուն՝ այս պահի դրությամբ։ Առաջին տեղում Անգլիայի հավաքականի առաջատար Հարի Քեյնն է, ով դարձել է 6 գոլի հեղինակ։ Երկրորդը Բելգիայից Ռոմելո Լուկակուն է՝ 4 գնդակով։ 4 գոլի հեղինակ է դարձել նաեւ Պորտուգալիայի հավաքականի աստղ Ռոնալդուն, սակայն հիշեցնենք, որ Պորտուգալիան հետագա պայքարից դուրս է մնացել։ Երրորդը Ռուսաստանի հավաքականից Արտյոմ Դզյուբան է՝ 3 գնդակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր