Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեցին 1/8-րդ եզրափակիչ խաղերը, եւ հայտնի է, թե որ թիմերը միմյանց հետ կմրցեն 1/4-րդ եզրափակչում։
Այսպիսով, առաջին խաղում, որը տեղի կունենա հուլիսի 6-ին, կմրցեն Ուրուգվայն ու Ֆրանսիան։ Ֆրանսիացիներն այս առաջնությունում բավական վստահ խաղ են ցույց տալիս եւ այս հանդիպման ժամանակ էլ ֆավորիտ են համարվում։
Հունիսի 6-ին եւս մեկ խաղ տեղի կունենա, կմրցեն Բրազիլիան եւ Բելգիան։ Բրազիլիայի հավաքականը եւս չեմպիոնի հավակնորդներից է եւ այս խաղի ֆավորիտը։
Հուլիսի 7 ին կմրցեն Շվեդիան եւ Անգլիան, Ռուսաստանն ու Խորվաթիան։
Առաջին խաղում թեեւ ֆավորիտն անգլիացիներն են, բայց 1/8 եզրափակչում նրանց բավական բարդ հաղթանակ տարան։
Երկրորդ խաղում ֆավորիտները խորվաթներն են, չնայած Ռուսաստանի հավաքականին հաջողվել էր հաղթել չեմպիոնի հավակնորդներից մեկին՝ Իսպանիայի ընտանուն։
Ուրուգվայ-Ֆրանսիա խաղի հաղթողը կիսաեզրափակչում կհանդիպի Բրազիլիա-Բելգիա խաղի հաղթողին։ Այնպես որ հնարավոր է՝ չեմպիոնի երկու գլխավոր հավակնորդները մրցեն միմյանց դեմ կիսաեզրափակչում՝ Ֆրանսիան եւ Բրազիլիան։
Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Ռուսաստան- Խորվաթիա եւ Շվեդիա-Անգլիա հանդիպումների հաղթողները։