00:00:00

Սադրիչ գործողությունները կարող են վտանգել մեր հավատավոր զավակների բարի անունը. կաթողիկոսը տեսաուղերձ է հղել

18:14, 29 հունիս 2018

Ամեն հայոց կաթողիկոս Գարեգն Բ-ն ուղերձ է հղել, որտեղ անդրադառնում է նաեւ իր դեմ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա, դիմելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին, հորդորել է բողոքի ակցիա չանել հունիսի 30-ին: «Սիրելի´ հոգևոր հայեր և բարեպաշտ հավատավոր ժողովուրդ, շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում 3 եկեղեցականներ Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ցույցեր՝ հայոց Հայրապետի հրաժարականի պահանջով: Հունիս 30-ին նրանք նախաձեռնել են բողոքի միջոցառումը կազմակերպել Էջմիածին քաղաքում: Ի պատասխան այս նախաձառության՝ մեր հավատոր զավակները տարբեր համայքներից և եկեղեցու հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել, որ այցելելու են Էջմիածին, որ իրենց զորակցությունը բերեն հայոց Հայրապետին»-ասել է նա: Վեհափառը հորդորել է զերծ մնալ անցանկալի երևույթներից. «Սադրիչ գործողությունները կարող են վտանգել մեր հավատավոր զավակների բարի անունը և մեր եկեղեցու բարի համբավը: Հայրապետի հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից: Մեր հորդորն է, որ այդ նվիրական օրը, երբ եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը, մեր ժողովրդի զավակներն անցկացնեն հավատքով»,- ասել է Գարեգին Բ-ն: https://www.youtube.com/watch?v=5hMym8PJiRE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր