00:00:00

«Ժաննա Գալստյանին պետք է վռնդել Արցախի խորհրդարանից»

15:42, 29 հունիս 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Նախօրեին տհաճ միջադեպ էր տեղի ունեցել Արցախի խորհրդարանում...Սեփական կարծիք ունեցող Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը հարձակման էր ենթարկվել իր գործընկեր՝ ԱԺԿ խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի կողից... Փողոցայինին ու անդաստիարակին բնորոշ հայհոյախառն բառապաշարը գործի դնելուց զատ սույն դերասանուհին Հայկ Խանումյանին անվանել էր "գյալմա", որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է եկվոր...Դրանով Ժաննա խանումը ակնարկել է,որ Խանումյանն Արցախից չէ...Հետաքրքիր է,սույն տականքը,ով նաև կին է,չի հասկանում,որ նրա բարբաջանքները համընկնում են ազերիական և թուրքական քարոզչության հետ,որոնք ամեն օր և ամեն պատեհ առիթ բաց չեն թողնում սեպ խրելու հայ ժողովրդի մեջ՝ այն բաժանելով հայաստանցու, արցախցու, սփյուռքահայի...Հայ ժողովրդին մասնատող և ուժերը ջլատող ցանկացած մեկը Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին է... 70-ամյա այս տականքը չի մտածում,որ Արցախի սահմանները պահող և իր ու իր ընտանիքի հանգիստն ապահովող զինվորների 70 տոկոսը նույն ''գյալմաներն'' են...Չի հասկանում,որ նույն "գյալմաների" գումարներով են պահում իր նման ստոր արարածին...Մտածում է և շատ էլ լավ հասկանում է... Խորհուրդ կտամ սույն թրքացած փողոցայինին հայերեն սովորել,քանի որ թրքառուսախառն բառապաշարն ուղղակի զզվելի էր...ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պետք է ոչ թե միայն ձայնի իրավունքից զրկեր այդ արարածին,որի խուլիգան պահվածքը պատիվ չի բերում Արցախի խորհրդարանին, այլև պետք է նրան ընդհանրապես զրկել պատգամավորական լիազորություններից և ռադ անել Բաքու. այնտեղ նա կլինի իր հարազատ շրջապատում և չի նեղվի "գյալմաների" առկայությունից... Հ.Գ.Ժաննա խանումին պատժելը դաս կլինի մյուս տականքների և դավաճանների համար,ովքեր կհանդգնեն հետագայում սեպ խրել հայ ժողովրդի միասնականության մեջ...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր