00:00:00

Զախարովան խոսել է Զոհրաբ Մնացականյանի ու Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին

00:37, 29 հունիս 2018 Լեռնային Ղարաբաղ

«Եթե Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը համաձայնեցվի ու կայանա, ապա մենք դրան մաղթում ենք արդյունավետություն ու լավ մթնոլորտ»: Ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման մասին հարցին: Ճեպազրույցն ուղիղ միացմամբ հրապարակել է RT-ն: «Մեր համոզմամբ, այդ հանդիպումը ներկա պահին շատ անհրաժեշտ է լուծելու ինչպես օրակարգում, այնպես էլ երկու երկրների միջև առկա խնդիրները»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր