ԱԺ պատգամավոր Արսեն Արսենյանը այսօր հայտարարություն է տարածել, հայտնելով, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից եւ համանուն խմբակցությունից: Այն, որ Արսենյան Աշոտը իշխանափոխությունից հետո երկար չէր ձգելու ՀՀԿ-ի շարքերում Irakanum.am-ը հրապարակել էր ավելի վաղ: Աշոտ Արսենյանը ՀՀԿ-ին հրաժեշտ տալով միաժամանակ հերթական անգամ հարվածում է կուսակցության ցածր ռեյտինգին: Ըստ Արսենյանի՝ ինքը ցանկանում է Վայոց Ձորի մարզում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնողների հետ քննարկումներ ունենա, բայց չի ստացվում: Արսենյանը «գցել» բռնել է, որ հասարակության հետ երկխոսությունը չի կայանում, որովհետեւ ինքը ՀՀԿ անդամ է: Արսենյանի հայտարարությունում տրամաբանություն կա: Սակայն խնդիրն այն է, որ այս կերպ ըստ էության գործարար Արսենյանը ցույց է տալիս, որ հասարակությունը հերթական անգամ ճիշտ է, ՀՀԿ-ն ու ինքը՝ սխալ:
Արսենյանը իր անփոխարինելի Սերժ Սարգսյանի շուրթերից բնականաբար բազմիցս է լսել հայտարարություններ այն մասին, որ իշխանությունները ամեն ինչ անում են քաղհասարակության կայացման համար, որ նրանք են երկրի վաղվա ապագան: Ինչու՞ այդ ժամանակ Արսենյանը չէր բարձրաձայնում այն մասին, որ ՀՀԿ լինելը իրեն խոչընդոտում է, որ մարդկանց աչքերի մեջ չի կարող նայել: Հիմա Արսենյանը կրկնում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, ում մոտ հայտնի է հիշողության վերականգնում է տեղի ունեցել, եւ նա առիթը բաց չի թողնում ԱԱԾ հյուրընկալվելուն:
Արսենյան Աշոտը ՀՀԿ-ում հայտնվել էր սեփական բիզնեսները ապահովագրելու պայմանով: Դժվար թե նրան Նժդեհյան գաղափարախոսությունը հարազատ լիներ: ՀՀԿ-ն Արսենյանի, ինչպես նաեւ մյուս գործարարների համար, ովքեր այս ընթացքում հայտարարել են կուսակցությունից եւ համանուն խմբակցությունից դուրս գալու մասին եղել է տանիք: Իշխանափոխությունից հետո արսենյանները նոր իրավիճակին հարմարվելու խնդիրներ ունեն: Միայն, թե ՀՀԿ-ն ուրանալով եւ հասարակությանը պարզ ճակատով նայելու հեռանկաները նրանց դեպքում բացակայում է: Կուսակցական «զնաչոկով», կամ առանց նրա Արսենյան Աշոտը նույնն է:
Այս օրերին ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն լայնածավալ գործողություններ են իրականցնում խոշոր գործարարներին պատկանող օբյեկտներում: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն լքելու հայտարարությամբ Արսենյանը փորձում է թաքնվել քաղհասարակության թիկունքում, դառնալով «մոլի» ակտիվիստ, պահանջելով, որ ոսկու հանքի շահագործումը տեղի ունենա օրենքի տառին համապատասխան:
Irakanum.am