00:00:00

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է չորացված մթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին

19:49, 28 հունիս 2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 26-ին հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցել են չորացված մթերք արտադրողմի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

Ընդգծելով վերամշակող ճյուղի կարևորությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցում` Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է այս ուղղությամբիրականացվող նոր ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ: Մասնավորապես, հանդիպման մասնակիցներին ներկայացվել է լիզինգային նործրագիրը, որի շրջանակում մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4% լիզինգային տոկոսադրույքով շահառուները հնարավորություն կստանան ձեռքբերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագործվող ցանկացած տեխնիկա, որը թույլ կտա երկարացնել գյուղմթերքի սեզոնայնությունը, այդ թվում` նաև չորանոցներում և սառնարանային տնտեսություններում կիրառվող սարքավորումներ։ Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել ընթացիկ տարում:

Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, որոնք, մասնավորապես, վերաբերում էին տեղական չրերիինքնարժեքի նվազեցմանը և որակի բարձրացմանը, միջազգային շուկայում տեղական արտադրանքի մրցունակության ապահովմանը, չրագործությանոլորտում սեզոնային զբաղվածության խթանմանը, ինչպես նաև ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:

Առանձնահատուկ կարևորվել է նոր սորտերի ստեղծման և չրերի տեսականու ընդլայնման անհրաժեշտությունը: Նախարար Արթուր Խաչատրյանն իր հերթիննույնպես կարևորել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի մշակումը և նշել, որ այս խնդիրը մեր երկրիգյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունների թվում է:

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերիտոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրին, որի շրջանակներում տրամադրվում են տարեկան առավելագույնը մինչև 12% անվանականտոկոսադրույքով նպատակային վարկեր, որոնց մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվում  է, ինչի արդյունքում վարկառուիկողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3 %:

Հանդիպման ավարտին նախարար Արթուր Խաչատրյանն առաջարկել է ներկաներին համատեղ գույքագրել բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկները ևկազմել չրագործության ոլորտի հետագա զարգացման համապարփակ ծրագիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր