00:00:00

Նշվել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակը. Ներկա է եղել Բակո Սահակյանը

19:30, 28 հունիս 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ մասնակցել քաղաքի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Մարտակերտի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար նախագահ Սահակյանը երկու ազատամարտիկի պարգեւատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, հինգ ազատամարտիկի՝ «Մարտական ծառայություն» մեդալով: Նախագահ Սահակյանը կարեւորել է Մարտակերտի ազատագրումը ռազմաքաղաքական եւ բարոյական տեսանկյուններից՝ հավելելով, որ քաղաքի ազատագրումն ամրապնդեց մեր հաջողությունները եւ դարձավ թշնամու կողմից ավերված շրջանի վերականգնման ու հետագա զարգացման կարեւոր գրավականներից մեկը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Մարտակերտը պետք է վերականգնի իր երբեմնի փառքը, եւ հայրենիքից դուրս ապրող հազարավոր մարտակերտցիներ վերադառնան իրենց հարազատ օջախները: «Հայրենի հողում ապրելն ու արարելը, հայրենիքը պաշտպանելն ու զարգացնելն ամենակարեւոր առաքելությունն է հայ մարդու համար: Բոլորիս պարտքն է՝ անել հնարավորն այս ուղղությամբ»,-իր խոսքում նշել է Բակո Սահակյանը: Տոնակատարությանը ներկա էին պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից, հյուրեր արտերկրից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր