00:00:00

Արցախի եւ ՀՀ ԱԳՆ-ները քննարկել են բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության հարցը

17:47, 28 հունիս 2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում այսօր՝ հունիսի 28-ին, կայացել են հերթական խորհրդակցությունները՝ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ։ ԱԳՆ-ից  հայտնում են, որ խորհրդակցություններին արցախյան կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ֆելիքս Խաչատրյանը եւ Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաեւ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տեղեկատվության բնագավառում գերատեսչությունների գործունեությանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել Արցախի միջազգային կապերի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ։ Խորհրդակցությունների շրջանակներում Շավարշ Քոչարյանին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներն ու վերջին զարգացումները։ Այս համատեքստում նշվել է բանակցությունների լիարժեք եռակողմ ձեւաչափի վերականգնման կարեւորությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր