00:00:00

Հիշեցում պտուղ-բանջարեղեն արտահանողներին

17:02, 28 հունիս 2018

Հաշվի առնելով, որ շարունակվում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման շրջանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:   Հիշեցնում ենք, որ Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝  
  • ծագման երկիրը,
  • ապրանքի անվանումը,
  • արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),
  • արտահանողի անվանումը և հասցեն,
  • ստացողի անվանումը և հասցեն,
  • պահման ժամկետը, ջերմաստիճանը:
  Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:   Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ  պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝  
  • արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր,որտեղ նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
  • տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը (CMR),
  • ապրանքների ձեռքբերման փաստաթուղթը, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը,
  • Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրվող անվտանգության կամ բուսասանիտարական հավաստագիրը, որը, վերը նշված պայմանների պահպանման դեպքում, տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
  • խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա «Товары Евразийского экономического союза» նշման առկայություն՝ հաստատված մատակարարի կամ փոխադրողի կողմից:
  Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջի դեպքում, անհրաժեշտ է ունենալ նաև արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր