00:00:00

Դեղատոմսով դուրս գրվող դեղերի որոշումը հետաձգվեց

16:24, 28 հունիս 2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կառավարության նիստում հայտարարեց, որ դեղատոմսով դուրս գրվող դեղերի մասին որոշումը, բացի հակաբիոտիկներից, պետք է հետաձգել մեկ  տարով: Նախարարի այս խոսքից հետո  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հետաձգումները մեխանիկորեն չեն կարող լինել: «Պետք է այդ մեկ տարվա ընթացքում հանրության հետ աշխատել, որ մարդիկ հասկանան՝ այս որոշումն ինչ է տալու իրենց: Թե չէ մեկ տարով հետաձգում ենք, հետո որոշումն ուժի մեջ մտնելուց  մեկ օր առաջ լուրերի թողարկմամբ մարդիկ տեղեկանում են դրա մասին»,-  նշեց վարչապետը: Վարչապետի խոսքով՝ եթե մարդկանց համար սա օգտակար չէ, պետք է հրաժարվել այս մեխանիզմից: Նիկոլ Փաշինյանը նաև առաջարկեց որոշումն ընդունելուց առաջ կիրառման փորձաշրջան իրականացնել: «Լավ բանը ներդնելու ենք, բայց՝ անցավ»,- պատասխանեց նախարարը: ՄԻՊ Արման Թաթոյանն էլ ասաց, որ  բողոքներ են ստանում այս խնդրի մասին: «Մենք մեր ողջ կազմով իրազեկման աշխատանքներ ենք անում»,- ասաց Արման Թաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր