00:00:00

Կառավարությունը մերժեց «Ծառուկյան դաշինք»-ի պատգամավորներին

16:20, 28 հունիս 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախագիծը: ««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է գործատուին հնարավորություն ընձեռել աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում», - ասաց Մանե Թանդիլյանը: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող նախագծի նպատակն է՝ ապահովել, որ աշխատանքային պայմանագիրը հնարավոր լինի լուծել ոչ միայն աշխատողի կողմից ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի վայր չներկայանալու, այլև ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարմանը ձեռնամուխ չլինելու դեպքում: Ըստ էության, աշխատանքի վայր չներկայանալը և աշխատանքի վայր ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից իսպառ հրաժարվելը վարքագծի նույն ծանրության դրսևորումներ են, և օրենքը պետք է նույնանման վերաբերմունք ունենա այդ դրսևորումների նկատմամբ: Քանի որ աշխատանքի ներկայանալու նպատակը գործատուի համար նրա կողմից իրավաչափորեն ակնկալվող արդյունքի ստեղծումն է, ապա ակնկալվող արդյունքը չստեղծվելու դեպքում ոչ մի նշանակություն չունի աշխատողը եկել էր աշխատանքի վայր և հրաժարվել էր այն կատարելուց, թե ընդհանրապես չէր ներկայացել աշխատանքի: Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: Մանե Թանդիլյանը նշեց, որ կառավարությունը նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար: «Այս հարցը քննարկվել է սոցիալական կոմիտեի նիստում և ընդհանուր կարծիք է եղել, որ այլ ձևակերպմամբ այս կարգավորումը կա», - ասաց նա և տեղեկացրեց նաև, որ այս օրերին աշխատանքային օրենսգրքի ամբողջական փաթեթը քննարկման փուլում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր