00:00:00

Կարապետյանն ու Հարությունյանը կհարցաքննվե՞ն (տեսանյութ)

16:10, 28 հունիս 2018

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը օրեր առաջ հայտնել էր, որ  Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։
«Մաշադյանը պետք է գա և իր հայտարարությունների կապակցությամբ բացատրություն տա», - ասել էր  Վանեցյանը: Հիշեցնենք, օրեր առաջ ԱԱԾ-ն հայտարարեց, որ «բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ»։ Այս բացահայտումից հետո Ռաֆիկ Մաշադյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Մարշադյանից հետաքրքրվեցին ընթացող քրեական գործի զարգացումներից: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=Ofso5tgzcK4&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր