00:00:00

Ո՞վ է իրավասու դադարեցնել Մասիսի քաղաքապետի լիազորությունները (տեսանյութ)

15:50, 28 հունիս 2018

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ Արարատի մարզի Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով: Այս մասին օրեր առաջ  հայտնեցին Հատուկ քննչական կոմիտեից: Հիշեցնենք, Մասիսի քաղաքապետին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ քրեական գործով՝ Երևանի Էրեբունի թաղամասում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների գործով: Համբարձումյանը ձերբակալվել էր, սակայն դատարանը մերժեց  նրան կալանավորելու՝ քննչական մարմնի միջնորդությունները: Այսօր Irakanum.am-ը Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ունի արդյո՞ք նախարարությունը լիազորություն դադարեցնելու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի լիազորությունները: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=RRngZhoq5zE&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր