00:00:00

Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահին

15:38, 28 հունիս 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վարչապետին տրվող նստավայրերին, երբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց ՝ օրենքով սահմանվում է երկու նստավայր՝ Բաղրամյան 26-ը եւ Մելիք-Ադամյան փողոցի կառավարական շենքը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  վարչապետը պետք է մեկ նստավայր ունենա. «Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահին, պարզապես հիմա արարողակարգային խնդիրներ կան: Թող տպավորություն չստեղծվի, թե ժամանակին այն, ինչ քննադատել ենք, մոռացել ենք»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշ մարմինների տեղակայման խնդիր կա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր