00:00:00

Օսիպյանը՝ Սաշիկ Սարգսյանին բերման ենթարկելու մասին (տեսանյութ)

15:13, 28 հունիս 2018

ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն, այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սաշիկին բերման ենթարկելու եւն զինաթափելու ոստիկանական գործողություններին:
Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելիս ի սկզբանե չգիտեինք՝ նրա զենք օրինական է, թե ոչ, ա ասաց ՀՀ ոստիկանապետ Վարելիյ Օսիպյանը: «Բայց այն, որ մենք տեղեկություն էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանն իր մոտ և մեքենայի մեջ զենքեր ունի, դա փաստ է», - ասաց նա:
Վարելիյ Օսիպյանի խոսքով ՝ այդ փաստն էլ ստուգելու համար նրան ոստիկանությւոն են տարել:
«Այո՛, զենքերն օրինական էին, և հիմա փորձագիտականում անցնում են համապատասխան փորձաքննություն», - ասաց նա:
Հարցին՝ ստացել են զանգեր, ակնարկներ՝ նրան ազատ արձակելու համար, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ու Սահմանադրությունից բխող օրենքներին համապատասխան»:
Նա ընդգծեց՝ իրեն որևէ ցուցում, որևէ հրաման չեն տվել:
«Ես օրենքի շրջանակներում եմ ցանկացած գործողություն իրականացնում», - նշեց ՀՀ ոստիկանապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=sJbGImKpvY0&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր