Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեծագույն անակնկալը գրանցվեց նախօրեին։ Գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը դուրս մնաց պայքարից՝ խմբում վերջին տեղը զբաղեցնելով։
F խմբի փուլային վերջին տուրում Գերմանիան 0։2 հաշվով պարտվեց Հարավային Կորեային ու դուրս մնաց հետագա պայքարից։ Հարավկորեացիները 2 գնդալ խփեցին հանդիպման ավելացված ժամանակում։
Խմբի մյուս հանդիպմանը Շվեդիան 3։0 հաշվով հաղթեց Մեքսիկային։ Արդյունքում 1/8-րդ եզրափակիչ այս խմբից անցան Շվեդիան եւ Մեքսիկան՝ 6-ական միավորով։
E խմբում նախօրեին տեղի ունեցան հետեւյալ հանդիպումները՝ Սերբիա-Բրազիլիա եւ Շվեյցարիա-Կոստա Ռիկա։
Առաջին խաղում բրազիլացիները 2։0 հաշվով հաղթանակ տարան, Շվեյցարիա-Կոստա Ռիկա հանդիպումն էլ ավարտվեց ոչ ոքի՝ 2։2 հաշվով։
Արդյունքում Բրազիլիայի հավաքականը 7 միավորով եւ Շվեյցարիան 5 միավորով անցան 1/8-րդ եզրափակիչ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 26-ին, Արգենտինայի հավաքականը «պոկեց» հաղթանակը Նիգերիայի հավաքականից 2։1 հաշվով՝ մի կերպ «սողոսկելով» 1/8-րդ եզրափակիչ։
Այսօր տեղի կունենան Առաջնության խմբային փուլի երրորդ տուրի վերջին հանդիպումները՝ G եւ H խմբերում։
G խմբում կհանդիպեն Անգլիան ու Բելգիան եւ Պանաման ու Թունիսը։ H խմբում կմրցեն Սենեգալն ու Կոլումբիան և Ճապոնիան ու Լեհաստանը։
Անգլիայի եւ Բելգիայի դիմակայությունում ֆավորիտ են անգլիացիները:
Պանամա - Թունիս խաղում առավելություն է տրվում թունիսցիներին։
Սենեգալի հնարավոր հաղթանակը Կոլումբիայի հավաքականի նկատմամբ առավել բարձր է։
Ճապոնիա - Լեհաստան խաղում ֆավորիտն են ճապոնացիները։