00:00:00

Քոչարյանին չի հետաքրքրում մամուլի «վայրահաչոցը», նա նախորդ իշխանության հետ կապ չունի. 2rd

02:58, 28 հունիս 2018

«Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք» անվանումով էջը ֆեյսբուքյան հարթակում անդրադարձել է մամուլում շարունակաբար հրապարակվող հոդվածներին՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գործունեություններին: Այս ամենը էջը որակել է որպես հարձակում ու նաեւ նշել, որ Ռ. Քոչարյանը ուշադրություն չի դարձնում դրան, նա կապ չի ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Ավելին, նախորդ իշխանություններն առաջին իսկ օրից Ռ. Քոչարյանին դիտարկել են որպես վտանգավոր հակառակորդ: Ներկայացնում ենք «Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք» անվանումով ֆեյսբուքյան էջի գրառումը` 2rd.am կայքից. « Հիշողության թարմացում Խմբագրության կողմից /հատուկ նշում ենք, որ այս հոդվածը ներկայացնում է 2rd.am խմբագրությունը/ Ակնհայտ է, որ վերջին շրջանում առանձին քաղաքական և հասարակական գործիչների, առանձին վերլուծաբանների և լրագրողների կողմից ակնհայտ պրոպագանդիստական հարձակում է կազմակերպվել նախագահ Քոչարյանի ուղղությամբ: Որքան հասկանում ենք, ոչ 2-րդ նախագահի գրասենյակը, ու ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն անձամբ առանձնապես ուշադրություն չեն դարձնում այդ վայրահաչոցների վրա: Ընդամենը հայցով դիմել են դատարան` պահանջելով Ժամանակ օրաթերթից և 1in.am կայքից հերքել սուտը և ներողություն խնդրել: Ինչպես բազմիցս արել են անցած տարիներին: Սակայն, անկախ նրանց վերաբերմունքից, մենք ուզում ենք հատուկ ուշադրություն դարձնել այդ հարձակման հիմքում դրված մի կեղծ գաղափարախոսական դրույթի վրա, համաձայն որի տեղի ունեցած հեղափոխության այսպես ասած պարտվողներից կամ զոհերից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է: Ակնհայտ է, որ նպատակաուղղված փորձեր են իրականացվում նույնացնել Ռոբերտ Քոչարյանին անցած 10 տարիներին Հայաստանը ղեկավարած քաղաքական թիմի և անձերի հետ: Թվում էր, թե այս հնարքը չի անցնի, այն պարզ պատճառով, որ որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը և դա հանրահայտ է. անցած 10 տարիներին քաղաքական գործընթացներին, անցուդարձին ու մամուլին թեկուզ երբեմն հետևած յուրաքանչյուր ոք կարող է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանին նախորդ իշխանությունները /իրենից իշխանությունը ստանալու հաջորդ իսկ օրից/ վերաբերում էին որպես վտանգավոր հակառակորդի, և ոչ որպես գործընկերոջ, կամ, առավել ևս` փայատիրոջ: Իսկ նախագահ Քոչարյանը որևէ առիթ բաց չի թողել հարապարակայնորեն քննադատելու գործող իշխանություններին` սկսած 2008 թվականի մայիսից /երբ քննադատեց հայ-թուրքական ֆուտբոլային հաշտեցման սկսվող գործընթացը/: Բայց, ինչպես տեսնում ենք, «տապալված քոչարյանասերժական ռեժիմի» մասին այդ կեղծ դրույթը արմատավորվելու միտումներ է ցուցադրում: Շատերը, տրվելով դրա «հմայքին» ու գտնվելով հետհեղափոխական շրջանի համար սովորական` իրար վատ լսելու բարդույթի մեջ, առանց հասկանալու կրկնում են, թե «անցած 20 տարիներին այսպես է եղել», «Սերժի և Քոչարյանի իշխանությունը» և այլն, և այլն: Նախօրեին լրատվամիջոցներից մեկը հիշել էր նախագահ Քոչարյանի հարցազրույցներից մեկը: Այն, որտեղ Քոչարյանը ասում է, թե Սասնա Ծռերը դեղին քարտ էին գործող իշխանություններին: Մենք ոգևորվեցինք այդ օրինակով ու որոշեցինք վերատպել Ռոբերտ Քոչարյանի բոլոր այն հարցազրույցները, որոնցով նա հանդես է եկել անցած 10 տարիներին: Վստահ ենք, որ մեր այս նախագիծը կթարմացնի բոլորի հիշողությունը և թույլ կտա ճշգրիտ եզրակացություններ անել ապրիլ-մայիսյան հեղափոխության զոհերի ու շահառուների մասին»: Այնուհետ կայքը տեղադրել է տարբեր տարիների հարցազրույցներից հատվածներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր