00:00:00

Պայմանավորվածություն է խախտվել. Լոռու մարզպետը՝ ՔՊ-ական փոխմարզպետների նշանակման մասին

02:16, 28 հունիս 2018

Լոռու մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ի սկզբանե որոշված չի եղել, որ Լոռու երկու փոխմարզպետներն էլ լինելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից. «Պայմանավորվածությունը էդ ձեւով չէր, ներկայացրել էինք սկզբից երկու թեկնածու՝ մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, մյուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, այնուհետեւ դիմեցին, որ երրորդին էլ ուղարկենք, քանի որ դաշնակցության կողմից կար գործող մարզպետի տեղակալ, մենք ուղարկեցինք երրորդն էլ, բայց նախնական ուղարկվել էր երկուսը: Չգիտեմ ինչու մեր ներկայացրած անկուսակցական Սերգեյ Սարուխանյանը ցուցակից դուրս մնաց»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը՝ հավելելով, որ երեկ ճշտել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից, որ մոտակա օրերս այդ հարցն էլ կլուծվի. «Ուղղակի չհասկացա՝ ինչը փոխվեց, որ նախապես ներկայացված երկու թեկնածուներից անկուսակցականը դուրս մնաց, ու երկու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մնացին»: Մարգարյանը հավելել է, որ իրեն այդ փաստը չի մտահոգում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր