00:00:00

Գերմանիայի ԱԳ նախարարի հրավերով Բեռլին կմեկնի Զոհրաբ Մնացականյանը

23:12, 27 հունիս 2018

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հրավերով  պաշտոնական այցով  hունիսի 28-ից 29-ը Բեռլինում կլինի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մաասի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի և Գերմանական խորհրդարանական ընկերակցությունում Գերմանա-հայկական ֆորումի նախագահության անդամների, ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր