00:00:00

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահական ընտրությունները համարել են հակաժողովրդավարական

22:59, 27 հունիս 2018

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում  հունիսի 26-ին ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույց է ներկայացնել,  որում  իրավական գնահատական է տրվել ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անպահամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Զեկույցում նշվել է, որ Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական արտահերթ ընտրությունները եղել են հակաժողովրդավարական: «Ադրբեջանում 2018 թ. ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները անցել են ազատությունների սահմանափակման, հիմնարար իրավունքների խախտման, ազատությունները սահմանափակող օրենքների առկայության պայմաններում,  և այս պարագայում չեն կարող լինել ժողովրդավարական ընտրություններ:  Արդար և ազատ ընտրություններն անհնար են, երբ առկա է քաղաքական ռեպրեսիվ միջավայր, որտեղ խախտվում են ժողովրդավարական սկզբունքները, անտեսվում է օրենքի գերակայությունը: Այս ֆոնի վրա և բազմակարծության բացակայության պայմաններում այս ընտրությունների ժամանակ արդար մրցակցություն չի եղել նույնիսկ զանգվածային լրատվամիջոցների տեսանկյունից»,-ասված է ԵԽԽՎ զեկույցում: Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանում ժողովրդավարական սկզբունքները խախտվում են, եւ օրենքի գերակայությունը չի պահպանվում: «Նման պայմաններում նույնիսկ նախագահի թեկնածուները զերծ մնացին իշխող նախագահ Իլհամ Ալիևին քննադատելուց, ով նույնպես թեկնածու էր»,-նշված է զեկույցում: «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը» Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն էր տարածել:  Կենտրոնը գնահատելով Ադրբեջանում կայանալիք ընտրությունների նախօրեին երկրում առկա քաղաքական և իրավական իրավիճակը նշում էր, որ արտահերթ ընտրությունների մասին նախագահի հրամանագիրը, համապատասխանում է  երկրի սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, սակայն հակասում է ընտրությունների պարբերականության սկզբունքին և ժողովրդավարական սահմանադրականությանը: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր