00:00:00

Սերժ Սարգսյանին ուրացողները. ինչպես է ԱԱԾ-ն «ընտրում զոհերին»

22:04, 27 հունիս 2018

Նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերը, ովքեր դեռեւս ամիսներ առաջ ձոներ էին նվիրում ՍԵրժ Սարգսյանին, սպառնում բռնաբարել եւ ծեծել բոլոր նրանց, ովքեր գեթ մեկ քննադատական խոսք կհնչեցնեին իրենց անփոխարինելի առաջնորդ Սերժ Սարգսյանի հասցեին, այսօր՝ նոր իրավիճակում իրար հերթ չտալով դավաճանում են Սերժ Սարգսյանին, փորձելով ամեն կերպ հավատարմության երդում տալ նոր Հայաստանի իշխանությանը: Սերժ Սարգսյանը բռնազավթելով իշխանությունը, տարիներ շարունակ իր շուրջն էր համախմբել մարդկանց, որոնք ոչ թե գաղափարների, այլ սեփական շահերի համար էին անտեղ: Ասել, թե Սարգսյանը այս ամենը չգիտեր սխալ կլինի: Երկուստեք կար համաձայնություն: Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը առիթ դարձավ, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն իր, այլ նաեւ հասարակության համար ի ցույց դներ ուրացողներին: Երբ Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը հանրապետական չէ, և խորհուրդ տվեց լավ ուսումնասիրել իր կենսագրությունը, հասկանալի էր, որ նա ակնկալիք ունի նոր իշխանություններից: Իսկ ահա մայիսի 28-ին, Առաջին հանրապետության տոնակատարության ժամանակ, նույն Մանվել Գրիգորյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում կոռուպցիայի դեմ մղվող պայքարին, ասել էր, որ հենց այդպես է ճիշտ. «Էկել ա, որ կոռուպցիան վերացնի, հո մյուսների նման չի՞ անելու»: Նիկոլ Փաշինյանը մյուսների նման չվարվեց: Գրիգորյան Մանվելն այսօր ճաղերի հետեւում է: Նա Սարգսյանին առաջին ուրացողներից էր: Կալանավորվեց նաեւ Սերժի Վաչոն՝ Վազագան Ղազարյանը: Վերջինս, հիշեցնենք համարվում էր Սերժ Սարգսյանի հավատարիմ անձանցից մեկը, ով սակայն նոր իշխանության հետ մեկ ամիս հասցրեց աշխատել: Ուշագրավ էր նաեւ Վաչոյի հայտարարությունը: Նա, հիշեցնենք կանխիկացնելով գումարը հայտարարել էր, որ նպատակ ունի այն իրական հասցեատիրոջը փոխանցել: Բոլորի մոտ այն կարծիքն է, որ գումարի հասեցատերը Սերժ Սարգսյանն է: Դժվար թե Ղազարյանը անցնող տարիներին, ուրիշ մեկի «մուծվեր»: Ղազարյանը հիմա ճաղերի հետեւում է: Օրեր առաջ էլ ԱԱԾ-ն բերման ենթարկեց և զինաթափեց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին: Դրանից հետո  Շմայսը միայն առիթ է փնտրում` ԱԱԾ ներկայանալու և նոր Հայաստանին հավատարմության երդում տալու համար: Երեկ նա հիշել էր, որ զենք ունի պահած և այն որոշել է հանձնել: Շմայսը այնպիսի բառապաշար է օգտագործում, որ տպավորություն է ստեղծվում, թե Սերժ Սարգսյանին ծառայելու տարիներին նրան արգելել են օրենքի տառին հաապատասխան բառակապակցությունը օգտագործել, եւ միայն ԱԱԾ-ին հյուրընկալվելուց հետո է զարկ տվել հիշողությանը: Թե էլ ինչեր կհիշի իր հաջորդ այցերի ժամանակ Շմայսը դժվար չէ կանխատեսել: Նա եղել է քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչ, որոնց շնորհիվ Սերժ Սարգսյանը տոկոսներ է խփել, փորձ կատարելով հավերժացնել իր եւ իր շրջապատի իշխանությունը: Տարիներ շարունակ Սարգսյանը «աճեցրել» է այնպիսի գործիչների, որոնք մեկ օրում պատրաստ են հանձնել նրան: Սա Սարգսյանի անձնական ողբերգությունն  է: Նա հերթական անգամ սխալ էր, իսկ ԱԱԾ-ն զոհերի ընտրության հարցում՝ ճիշտ: Հ.Գ. Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հարեւաններ են: Գործող կառավարությունը առայժմ չի լուծել Սերժ Սարգսյանին բնակարան հատկացնելու հարցը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր