00:00:00

Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, մաքրել ընտրացուցակները. Զեյնալյանը` Վենետիկի հանձնաժողովում

21:32, 27 հունիս 2018

Հայաստանի ներկայիս կառավարությունը տարածաշրջանի ամենաժողովրդականն է, ավելին, Հայաստանի կառավարությանը լիակատար աջակցում է հայկական սփյուռքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում իր ելույթին: Նա, մասնավորապես, գրել է. «Ինչպես եւ խոստացել էի, այսօր կանդրադառնամ Վենետիկ կատարած աշխատանքային այցիս մանրամասներին, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթիս: Հպարտությամբ եւ պատասխանատվությամբ հայտարարեցի, որ իրականացնելով թավշյա, առանց բռնության, սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն, Հայաստանը հաջողությամբ է անցել այդ քննությունը, եւ այսօր վստահորեն կարելի է պնդել, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը տարածաշրջանի ամենաժողովրդականն է, ավելին, Հայաստանի կառավարությանը լիակատար աջակցում է հայկական սփյուռքը: Նշել եմ, որ մեր կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել կառուցել մի երկիր, որտեղ մարդն իրեն երջանիկ կզգա: Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել՝ իշխանությունը ձեւավորելու իր անառարկելի իրավունքը: Հիմնական շեշտադրումս հետեւյալն էր, որ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական եւ տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ եւ արդար կազմակերպելու եւ անցկացնելու համար: Մի քանի խոսքով ուրվագծել եմ նաեւ մեր փոփոխությունների ուղղությունը՝ • Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից՝ ապահովելով մաքուր համամասնական ընտրակարգ, • Ներդնել կրկնաքվեարկությունները կանխելու մեխանիզմներ, • Մաքրել ընտրական ցուցակները, • դատական պաշտպանության իրավունքը դարձնել գործնականում իրագործելի, եւ այլն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր