00:00:00

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

21:20, 27 հունիս 2018

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նշենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Այս պահին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացրել են բալթյան երեք երկրները՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, ինչպես նաեւ Լեհաստանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր