00:00:00

ՍԾՏՀ-ում տնտեսական համագործակցությունն ավելի կշահի այլ ինտեգրացիոն հարթակների հետ փոխգործակցությունից. ԱԳՆ

20:51, 27 հունիս 2018

ՍԾՏՀ-ի շրջանակներում տնտեսական համագործակցությունն ավելի կշահի տարածաշրջանային այլ կազմակերպությունների ու ինտեգրացիոն հարթակների հետ փոխգործակցությունից։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա, մասնավորապես, իր ելույթում նշել է. «Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որը տալիս է մաքսային ազատ մուտքի հնարավորություն դեպի ավելի քան 180 միլիոն սպառող ունեցող շուկա։ Հայաստանն ունի նաեւ ամուր եւ ընդլայնվող համագործակցային հարաբերություններ Եվրոպական միություն հետ, որի իրավական հիմքը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է։ Այս տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը։ Գագաթաժողովի շրջանակներում հյուրընկալելու ենք նաեւ Ֆրանկոֆոն գործարար ֆորումը, որն ամուր հարթակ կդառնա աշխարհի 80 երկրներից ժամանած տարածաշրջանային ու համաշխարհային բիզնես դերակատարների, կառավարական եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։ Անշուշտ, մենք ակնկալում ենք նաեւ ՍԾՏՀԿ մեր գործընկերների եւ նրանց գործարար շրջանակների մասնակցությունն այս ֆորումին։ Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Հայաստանում եւ շնորհավորում բոլորիս ՍԾՏՀԿ Կանոնադրության ստորագրման 20-ամյակի կապակցությամբ: Այժմ մեծ հաճույքով խոսքը կփոխանցեմ ՍԾՏՀԿ Մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղարին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր