00:00:00

Վարչապետի որոշմամբ՝ Միքայել Արզումանյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ

20:20, 27 հունիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Արզումանյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Արզումանյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի այլ որոշմամբ՝ Գարեգին Գաբրիելյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր