00:00:00

Պետությունը կվճարի դատավորների բնակարանի վարձը

18:29, 27 հունիս 2018

Պետությունը դատավորներին բնակարանի վարձի փոխհատուցում կտա: Այս մասին նշված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Նախագծի համաձայն՝ իր բնակավայրից դուրս դատավոր նշանակված անձը Երեւանում կստանա 100 հազար ՀՀ դրամ, իսկ, իսկ այլ վայրերի դեպքում՝ 70 000 դրամ: Նշվում է, որ նախագիծը զեկուցելու է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախագծի համաձայն՝ բնակվարձի գումարը փոխհատուցվում է Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դատավորի դիմումի հիման վրա: Որոշումը, եթե ընդունվի, ապա օրենքը կգործի 2019 թվականի հունվարի 1-ից: Հարկ է նշել, որ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դատավորների միջին աշխատավարձը կազմում է 730 հազար ՀՀ դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր