00:00:00

Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան

17:43, 27 հունիս 2018

Հունիսի 29-ից Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան։ Այս մասին հունիսի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի ղեկավար Գագիկ Սուրենյանը։ Մայրաքաղաքից բացի՝ նույն մակարդակի ջերմաստիճան է դիտարկվելու Արարատյան դաշտավայրում, Սյունիքի հովիտներում ։ Տավուշում ակնկալվում է մինչև + 38 աստիճան, Շիրակում, Կոտայքում, Վայոց ձորում, Սյունիքում ու Գեղարքունիքում՝ մինչև +34, Լոռիում ՝ մինչև +32 աստիճան տաքություն։ Արցախի առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև + 37 աստիճան։ Այս ջերմաստիճանային ֆոնը պայմանավորված է Իրանի տարածքից եկող օդի տաք հոսքերով, ու պահպանվելու է մինչև հուլիսի 2-ը ներառյալ։ Հաշվի առնելով, որ  այս ժամանակահատվածում տեղումներ չեն սպասվում, Սուրենյանը նշել է, որ  հրդեհավտանգ իրավիճակների առաջացման վտանգ կա դաշտավայրերում ու նախալեռնային շրջաններում։ Այդ կապակցությամբ փորձագետը կոչ է արել բնակչությանը լինել զգոն ու զգույշ։ Այս տարի հուլիսին ու օգոստոսին շոգ օրերը հերթագայելու են հով օրերով ՝ Սև ծովից օդի սառը հոսքերի պատճառով։ Սուրենյանը անդրադարձել է նաև մայիսի ու հունիսի եղանակին, նշելով,, որ մայիսին հանրապետության որոշ շրջաններում տեղումները կազմել են նորմայից 100-150 տոկոս, իսկ հունիսին ՝ առանձին դեպքերում 2-3 անգամ գերազանցել են նորման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր