00:00:00

Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Խուդաթյանը

16:55, 27 հունիս 2018

Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Խուդաթյանը: Որոշումն այսօր՝ հունիսի 27-ին, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Դավիթ Խուդաթյանը նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Դավիթ Խուդաթյանը 27 տարեկան է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Նշենք, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր