00:00:00

Զգուշացե՛ք հանգստի և ժամանցի վայրերում ջրով փոխանցվող հիվանդություններից

16:40, 27 հունիս 2018

Հանգստի և ժամանցի վայրերում բնակչության կողմից լողի նպատակով օգտագործվում է բաց ջրամբարների (գետեր, լճեր), լողավազանների, այդ թվում՝ սաունաների ավազանների ջուրը: Այս ջրերում կարող են լինել ախտածին մանրէներ, իսկ լողավազանններում առկա է նաև քիմիական (վարակազերծման համար օգտագործվող) նյութերի բարձր ազդեցության վտանգ: Մանրէները և քիմիական նյութերը կարող են օրգանիզմ ներթափանցել վարակված ջուր կուլ տալու հետևանքով, աէրոզոլներ շնչելու, լողավազանների, շատրվանների, լճերի, գետերի վարակված ջրի հետ կոնտակտի դեպքում: Վտանգը և ռիսկերը ներառում են աղեստամոքսային, մաշկային, ականջի, աչքերի, շնչառական, նյարդային վարակների զարգացումը: Ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է նաև վարակիչ, այդ թվում՝ ջրային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման վրա, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիվանդությունների հարուցիչները տաք եղանակին ջրային միջավայրում երկար ժամանակ կարող են պահպանել իրենց կենսունակությունը, աճել և բազմանալ, ի տարբերություն տարվա ցուրտ եղանակի: Մանրէներն արագ են բազմանում նաև դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում, հատկապես եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է): Ոլորտը գտնվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում: Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը համագործակցում է  ոլորտը կարգավորող մյուս պատկան մարմինների՝ տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, պարբերաբար առաջարկություններ ներկայացնելով համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար: Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները`  ջրով փոխանցվող վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է՝ լողավազաններ շահագործող կազմակերպություններին՝ պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 534-Ն հրամանով հաստատված  «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ  պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջները:  
  • Լողալ միայն լողի համար թույլատրված վայրերում:
  • Չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ցանցի ջրով:
    ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր