00:00:00

Հովիկ Մուսայելյանը հրաժարվել է փոխարինել Տարոն Մարգարյանին

14:43, 27 հունիս 2018

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով առողջական խնդիրների պատճառով մի քանի օր է աշխատանքի չի ներկայանում մամուլում հրապարակվող տեղեկությունների համաձայն արդեն իսկ հրաժարականի դիմում է գրել: Բացի այդ հրապարակումների համաձայն  Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնում նրան կփոխարինի ավագանու ՀՀԿ անդամ, «Սինոփսիս»-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը, ում ընտրելու են հենց ավագանու անդամները: Մինչդեռ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Հովիկ Մուսայելյանը հրաժարվել է Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը լինելու առաջարկից: Միաժամանակ շրջանառվում են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի այլ անուններ, որոնք այս պահին չենք հրապարակում, դրանց  հավաստիությունը չճշտված լինելու հանգամանքով պայմանավորված: Այս ամենին զուգահեռ չի բացառվում, որ իրադարձությունների զարգացման այլ սցենար եւս լինի, ինչի արդյունքում Տարոն Մարգարյանը մինչեւ  արտահերթ խորհրդարանական ընտրություններ շարունակի պաշտոնավարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր