00:00:00

ԱԱ-2018․ D խումբ․ Արգենտինան շարունակում է պայքարը

04:00, 27 հունիս 2018 Սպորտ

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ամեն ինչ պարզ դարձավ D խմբում։ Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում Արգենտինայի հավաքականը հանդիպեց Նիգերիային։ Պայքարը շարունակելու համար Խորխե Սամպաոլիի թիմին միայն հաղթանակ էր հարկավոր։ Հանդիպման 14-րդ րոպեին Լիոնել Մեսին խորքից ստանալով Էվեր Բանեգայի փոխանցումը բացեց հաշիվը։ 51-րդ րոպեին Վիկտոր Մոզեսը խփեց պատասխան գնդակը։ Արգենտինային հաղթանակ բերեց Մարկոս Ռոխոյի 86-րդ րոպեին խփած գոլը։ Զուգահեռաբար ընթացած խաղում մրցում էին Խորվաթիայի և Իսլանդիայի հավաքականները։ Ռոստովում կայացած խաղում խորվաթները հաղթեցին 2։1 հաշվով։ D խմբում 9 միավորով առաջին տեղը գրավեց Խորվաթիան։ Արգենտինան (4 միավոր) երկրորդ տեղով է շարունակում պայքարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր