00:00:00

Ռուսաստանը պետք է վերադառնա ԵԽԽՎ. Սամվել Ֆարմանյանի ելույթը վեհաժողովում

01:24, 27 հունիս 2018

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը, ելույթ ունենալով եվրոպացի գործընկերների առաջ, անդրադարձել է ինկլյուզիվ քաղաքականության քննարկումների ձևաչափ սահմանելու կարևորությանը՝ ընդգծելով, որ հայկական պատվիրակությունը պատրաստ է ծառայելու այդ առաքելության իրագործմանը: «Պարո՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, վեհաժողովը շրջադարձային փուլում է, հատկապես արտաքին հետախուզության մարմնի զեկույցի հրապարակումից հետո: Դա մեզ հույս է տալիս, որ ոչ մի հայտարարություն շահերի բախման, կոռուպցիայի և էթիկական վարքագծի, կաշառակերության մասին անցյալում չի մնա: Դա հնարավոր է դարձել այս վեհաժողովի և ժողովրդավարության տան ուժեղ քաղաքական կամքի շնորհիվ: Դա նշանակում է նաև, որ մեզանից յուրաքանչյուրը լի է վճռականությամբ՝ դասեր քաղելու անցյալից և այլևս չկրկնելու անցյալում ընդունած խնդրահարույց որոշումները: Եվ դա լավ նախադրյալ է ստեղծել վեհաժողովի համար վերանայելու բազմաթիվ որոշումներ, որոնք ընդունվել են վեհաժողովի կողմից՝ քննարկումների այս հարթակում ստեղծելու հիմնարար ձևաչափ ինկլյուզիվ քաղաքական քննարկումներ անցկացնելու համար բազմաթիվ նուրբ հարցերի շուրջ: Եվ այդ խնդիրներից մեկը վերաբերում է Ռուսաստանին: Իմ կարծիքով՝ բոլորովին անընդունելի է, որ Ռուսաստանի հարցը երբեմն քննարկվում է, երբեմն՝ ոչ՝ բաժանարար գծեր սահմանելու համար Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև: Ես վստահ եմ, որ բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Ռուսաստանը կարևոր միջազգային խաղացող է, որն ունի իր ազդեցությունը Եվրոպայի քաղաքականության վրա: Լավ է տեսնել, որ ընդհանուր քաղաքական կլիման փոփոխության է ենթարկվում գլոբալ քաղաքականության ասպարեզում՝ Ռուսաստանին երկխոսություններում ներգրավելու միջոցով: Հստակ է, որ մենք կարիք ունենք վերահաստատելու քաղաքական մշակութային ինկլյուզիվ հարթակներ, որտեղ կքննարկենք և կպաշտպանենք մեր դիրքորոշումները, անգամ բարդ հարցերի շուրջ՝ փոխադարձ հարգանքի պարագայում: Գործընկերնե՛ր, Հայաստանը ռազմավարական գործընկերություն է ծավալում Ռուսաստանի հետ, և հավանաբար եզակի երկիրն է այս հարթակում, որը հոյակապ հարաբերություններ ունի Ռուսաստանի և շատ լավ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ: Վստահ եմ, որ հայկական պատվիրակությունը կարող է կատարել իր համեստ առաքելությունը՝ այս վեհաժողովը հարթակ դարձնելու ինկլյուզիվ քաղաքական երկխոսության համար: Ռուսաստանը պետք է վերադառնա այս վեհաժողով»,- ասել է Ֆարմանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր