00:00:00

Ավստրալիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացավ զբաղեցրած պաշտոնից

02:22, 27 հունիս 2018 Սպորտ

Ավստրալիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի Բերտ Վան Մարվեյկը հայտարարել է, որ լքում է զբաղեցրած պաշտոնը։ Որոշման մասին Վան Մարվեյկը տեղեկացրել է ԱԱ-2018-ի խմբային փուլի վերջին տուրի Պերուի հետ հանդիպումից հետո, որում ավստրալացիները պարտվեցին 0։2 հաշվով։ «Ես հեռանում եմ հավաքականից։ Սա հիանալի ժամանակահատված էր, որը երբեք չեմ մոռանա։ Մենք բոլորին ցույց տվեցինք, որ կարող ենք լավ խաղ ցուցադրել առանց համաշխարհային աստղերի»,- հանդիպումից հետո ասել է հոլանդացին։ Ավստրալիայի հավաքականը ԱԱ-2018-ում պարտվեց Ֆրանսիային (1:2) և Պերուին (0:2), իսկ Դանիայի հետ խաղն ավարտվեց ոչ ոքի (1:1)։ 66-ամյա Վան Մարվեյկն աշխատել է նաև Հոլանդիայի հավաքականում, որի հետ ԱԱ-2010-ում հասավ եզրափակիչ։ Մինչև Ավստրալիայի հավաքականը, նա գլխավորում էր Սաուդյան Արաբիան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր