00:00:00

Բրյուսելում մեկնարկել է ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստը

01:58, 27 հունիս 2018

Բրյուսելում մեկնարկել է ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստը, որին վեհաժողովի Հայաստանի պատվիրակության անդամների հետ մասնակցում է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը: Վեհաժողովն այսօր միաձայն հաստատել է նրա ներկայացրած «Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրներում ոչ ֆորմալ աշխատանքի և աշխատողների սոցիալական ապահովության խթանման մասին» զեկույցը: «Չգրանցված աշխատողներ ունենալու խնդիրը Եվրամիության բոլոր երկրների և հատկապես Արևելյան գործընկերության երկրների տնտեսությունների զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից է», - նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Զեկույցում մատնանշված են խնդրի կարգավորման ուղենիշներն ու երկարաժամկետ և կարճաժամկետ անելիքները

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր