00:00:00

Քրեական գործ. 1-ին դասարան ընդունված երեխաները, դպրոց չհաճախելով, հասել են 4-րդ դասարան

01:21, 27 հունիս 2018

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերտաիվ տեղեկությունները իրացնելիս, ոստիկանություն են հրավիրել մի քաղաքացու, նա հաղորդում է տվել, որ Ալբերտ եւ Նունե Կամենչուկները 2015 թվականին ընդունվել են Երեւանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 դպրոց՝ առաջին դասարան, որից  հետո մեկնել են Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը հայտնում է ոստիկանության լրատվական  ծառայությունը՝ նաեւ հավելում, որ դպրոցի տնօրեն Դիանա Ղուկասյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հրահանգել է, որ նշված աշակերտները բացականեր չստանան եւ դպրոց չհաճախելով՝ փոխադրվել են 4-րդ դասարան: Նույն տեղեկությունը հաստատվել է նաեւ նյութերի նախապատրարստման ընթացքում՝ նույն դպրոցի աշխատակիցներից մեկի տված բացատրությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր